Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակն հանգիստ է

Սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակն հանգիստ է
03.12.2013 | 15:50

Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2013 թվականի 46-րդ շաբաթվա տվյալների համաձայն` գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվությունն ԱՀԿ անդամ երկրներում և եվրոպական տարածաշրջանում գտնվում է ցածր մակարդակի վրա: 2013 թվականի հոկտեմբեր- նոյեմբեր ամիսների ընթացքում եվրոպական տարածաշրջանում շրջանառում են գրիպի Բ տեսակը, Ա տեսակի H1N1պնդ09 և Ա (H3N2) ենթատեսակները:

Գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների արդյունքում դրական նմուշների թիվը եղել է բավականին ցածր, որը բնորոշ է և՛ ներկայիս, և՛ անցած սեզոնների ընթացիկ ժամանակահատվածին:

Ինչ վերաբերում է ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացված հիվանդների լաբորատոր հետազոտություններին, ապա պետք է նշել, որ վերջիններիս մոտ գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Տարածաշրջանի երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ: Ռուսաստանի Դաշնության մի շարք վարչական միավորներում դիտվում է սուր շնչառական վարակների սեզոնային աճ:

ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է: Դիտվում է սեզոնային բնականոն

Դիտվել է՝ 1740

Մեկնաբանություններ